Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Բարի գալուստ 2013 թվական

Բարի գալուստ  2013 թվական

Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը: Այս տարում մարդիկ պետք է ամեն ինչ մի լավ կշռադատեն, չափուձև անեն, նախքան այս կամ այն որոշում ընդունելը, որովհետև Օձը խորհրդանշում է իմաստնություն և սիրում է, երբ մարդիկ զգուշավոր են, նախքան որոշում ընդունելը, լավ են մտածում: Օձը երկդեմ է, այդ պատճառով էլ նենգ է: Մի կողմից, նա ընդունում է միայն սառը հաշվարկը, մյուս կողմից իմաստուն է և կարողանում է չափուձև անել: Հիշեք, որ տարվա տիրուհին խոհական է և անշտապ, միևնույն ժամանակ, ընդունակ է սրընթաց թռիչքի:  

 

Օձը սառն է և հաշվենկատ, դրա համար էլ այս տարի խորհուրդ է տրվում զբաղվել էական խնդիրների լուծմամբ, որոնք մանրազնին քննություն են պահանջում կամ էլ ջանադիր աշխատանք: Աստղերը բարեհաճ կլինեն այն մարդկանց հանդեպ, ովքեր խնամքով կպլանավորեն իրենց ժամանակը, կկանխատեսեն հնարավոր խնդիրները, կկշռադատեն իրենց գործողությունների ամեն մի քայլը: Թող ոչ-ոք չսպասի, թե ճակատագիրը որևէ ընծա կմատուցի կամ էլ հաճելի ժամադրություն կպարգևի, պետք է սեփական նպատակին հասնել սեփական ուժերով, դժվարությունները հաղթահարել սեփական համառությամբ:

 

Օձի տարին, առողջության առումով, հաջող կլինի այն մարդկանց համար, ովքեր շատ ուշադիր կլինեն օրգանիզմի հանդեպ, իրենց կպահպանեն ինֆեկցիաներից: 

 

Եվ այսպես:

 

Առնետ

 

Սև ջրային Օձի տարին Առնետների համար փորձությունների և հուզմունքների տարի է լինելու: Կենդանակերպի այս ներկայացուցիչը դժվարությամբ է հաղթահարելու իրավիճակը, որովհետև Օձն ու Առնետը իրենց բնույթով միմյանց տանել չեն կարողանում: Բայց, չնայած տարբերությանը, այս երկու անհատականությունները նաև ընդհանրություններ ունեն: Եվ դա, հատկապես, անկանխատեսելիությունն է, իրենց կյանքը գաղտնիք դարձնելու ձգտումը, որոշ պահերի աննկատ մնալու ցանկությունը, որպեսզի նախապատրաստվեն իրենց կարևոր թռիչքին և այն կատարեն այն ժամանակ, երբ դրան ոչ-ոք չի սպասում: 

 

Ցուլ


Աշխատասեր և հանգիստ Ցուլի համար 2013 թվականը շատ հաջողակ տարի է լինելու: Նա կարող է գրեթե զրոյից սկսել իր կարիերան, շտկել ֆինանսական վիճակը, հասնել իր նպատակներին և նոր պլաններ մշակել: Նրա կյանքը տարվա ընթացքում բավական աշխույժ է լինելու, չնայած տարվա հանգստությանը: Ցուլը շատ մարդկանց հետ է շփվելու, նոր ընկերներ և գործընկերներ է ձեռք բերելու, ովքեր փոխօգնության ձեռք կմեկնեն բոլոր հարցերում: 

 

Վագր


Վագրի համար Սև ջրային օձի տարին տագնապալից կամ շատ դժվար չի լինելու: Այնուամենայնիվ, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը ոչ մեծ անհարմարավետություն է ունենալու տարվա տարբեր ժամանակահատվածներում: Վագրի խնդիրների մեծ մասը այս տարի կապված կլինի նրա անզուսպ, շատ կտրուկ բնավորության, ամենուր և ամենքին ղեկավարելու ցանկության հետ: Կարելի է ասել, որ նոր տարում խնդիրները, մեծ մասամբ, Վագրի բարդույթների հետևանքով են լինելու, նրա գոռոզության, կոպտության, դատարկ բաների պատճառով զայրանալու հատկության պատճառով:

 

Ճագար 

 

Ճագարի համար 2013 թ-ը հանգիստ և գործնական առումով արդյունավետ տարի է լինելու: Ճագարն այնքան էլ շատ խնդիրներ չի ունենա իր կյանքի կարևոր ոլորտներում, եթե, իհարկե, դրանք ինքը չստեղծի, իր չմտածված, իմպուլսիվ գործողություններով: Այս տարի Ճագարը կշարունակի այն գործունեությունը, որն արդեն սկսել էր նախորդ տարի, առանց փորձելու ապագայից առաջ ընկնել և աշխատելով հանդարտ ու զգուշավոր:

 

Վիշապ

 

Արտառոց Վիշապի համար 2013 թվականը հաջողակ և հետաքրքիր տարի է լինելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը շատ ձեռքբերումներ է ունեցել անցած տարի, այդ պատճառով էլ այս ժամանակահատվածում նա պետք է և կարող է հաջողությամբ շարունակել արդեն սկսած աշխատանքը: Բայց, եթե Վիշապը ցանկանա նոր նախագծեր սկսել, դրանք նույնպես հաջողությամբ կպսակվեն: Նա չպետք է հաջողություններից գլուխը կորցնի, քանի որ Օձի տարվա ընթացքը կարող է երբեմն հունը փոխել բավական էական խնդիրների պատճառով: 

 

Օձ

 

Իմաստուն Օձը 2013 թվականին ընդունակ է լինելու զգալ տարվա տրամադրվածությունը և, իհարկե, լիովին համապատասխանել դրան: Սև ջրային Օձը ինքն իրեն պարգևատրելու է առանձնահատուկ ուժ, հմայք, ձգողականություն, որոնք նրան հնարավորություն կտան առավել մեծ հաջողությունների հասնել և աշխատանքում, և անձնական կյանքում: Նրա կյանքում լավ փոփոխություններ են լինելու, դրական իրադարձություններ, նա ամեն ինչում միշտ առաջինն է լինելու: 

 

Ձի

 

Եռանդուն և արտառոց Ձիերի համար Սև ջրային օձի տարին շատ հաջողակ կլինի, այս երկու անհատականությունները միմյանց հետ հրաշալի լեզու են գտնում: Ձիերի կարիերան և բիզնեսը կարող են հասնել երկնային բարձունքների, նրանց հաջողությունն է սպասում, նյութական բարեկեցությունը և համախոհների բարեկամական աջակցությունը: Ձիերը, թերևս, իրենց ողջ ժամանակը տրամադրելու են պրոֆեսիոնալ հարցերին և կարիերայի աճին, որի հետևանքով կարող են  և անձնական կյանքում անուշադրության մատնվել, կամ էլ մոռացվել ընկերների կողմից: 

 

Ոչխար (Այծ)

 

2013 թվականը քմահաճ և շփվող Ոչխարին «վերնախավային» տրամադրվածություն է պարգևելու : Նա հաճույքով շփվելու է, լինելու են նոր ընկերներ, ծանոթություններ, սիրավեպեր: Այդ նոր ծանոթություններից շատերը Ոչխարի համար օգտակար կլինեն նաև հետագայում: Գալիք տարում Ոչխարը հատկապես հմայիչ կլինի և հաջողակ, որը նրան հնարավորություն կտա բարեհաճորեն ընդունել սիրահետումներն ու հաճոյախոսությունները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Մի խոսքով, այս ժամանակահատվածը շատ դրական պահեր է պարգևելու և Ոչխարը կարող է լավացնել իր կենսակերպը: 

 

Կապիկ

 

Սև ջրային Օձի տարում նախաձեռնող և սրտաբաց Կապիկը վայելելու է տարվա տիրուհու հատուկ բարեհաճությունը: Նա միշտ շատ գործունյա և ակտիվ է լինելու, կարողանալու է միշտ բռնել ՙանվտանգ ճյուղը՚, նախքան նախորդը բաց թողնելը: Կապիկը կարողանում է հիանալի հարմարվել կյանքին: Նա կարող է ղեկավար դառնալ և կազմակերպիչ ցանկացած պրոֆեսիոնալ ոլորտում, ցանկացած նախագծում կամ միջոցառմանը, եթե միայն կարողանա իր մեջ մի քիչ  կայունություն ձևավորել: 

 

Աքլոր

 

Մշտապես հուզական և խանդավառ Աքլորը 2013թ-ին ամենևին էլ միակերպ ու ձանձրալի չի լինի: Պետք է ասել, որ այս անհատականությունը կարողանում է իր համար արկածներ գտնել, և գալիք տարին էլ բացառություն չի լինի այս առումով: Եթե Աքլորը չկորցնի իրեն հատուկ եռանդը, խենթությունը, զգացմունքայնությունը, ապա կարող է հասնել իր բարձրագույն նպատակակետին, միևնույն ժամանակ, պահպանելով այն, ինչ նախօրոք արդեն ձեռք էր բերել: 

 

Շուն

 

Հանդարտ և հավասարակշռված Շների համար Սև ջրային օձի տարին լիովին խաղաղ ու հանգիստ կլինի: Նրա կյանքում խոշոր իրադարձություններ, թռիչքներ չեն սպասվում, բայց և բացառված չեն: Տարվա ընթացքում նա կշարունակի իր սկսած գործը` արդյունավետ հետևանքներով, խնդիրներն ու տհաճություններն էլ նրան, վերջապես, հանգիստ կթողեն: Տարին Շների համար, կարելի է ասել, սովորական կլինի, առանց որևէ վճռորոշ իրադարձության, եթե միայն Շունը չցանկանա փոխել իր սովորություններն ու աշխարհայացքը: 

 

Խոզ

 

2013 թվականը բարեհոգի և տպավորվող Խոզերի համար շատ անհանգիստ է լինելու, քանի որ Օձն ու Խոզը, ի բնե միմյանց հետ այնքան էլ հաշտ չեն: Խոզերը անհանգստանում են ամեն ինչի համար, ինչը  հանելուկային է, անակնկալ է, անսպասելի է: Իսկ այս տարին լի է լինելու նման իրադարձություններով: Անհաջողության պատճառ չստեղծելու համար Խոզերը պետք է սուսուփուս ազատվեն իրենց ավելորդ հուզականությունից և դառնան առավել ինքնավստահ ու հավասարակշռված իրենց մտքերով և արարքներում:    

  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. astro.mirtesen.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ